Ջիմ Ակոստա
Ջիմ Ակոստա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | James Madison University? (1993) և Annandale High School? (1989) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | CNN |
Ամուսին | Sharon Mobley Stow? |
Անդամություն | White House press corps? |
Ստորագրություն | |
Jim Acosta Վիքիպահեստում |
Աբիլիո Ջիմ Ակոստա (անգլ.՝ Abilio James Acosta, ապրիլի 17, 1971, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, CNN-ի ավագ թղթակից Սպիտակ տանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմը ծնվել է 1971 թվականի ապրիլի 17-ին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում։ Նրա հայրը Կարիբյան ճգնաժամի սկսվելուց քիչ առաջ՝ տասնմեկ տարեկան հասակում, Կուբայից արտագաղթել է ԱՄՆ[1]։ Ակոստան ծնվել է Վիրջինիա նահանգում։ 1989 թվականին ավարտել է Անանդեյլի ավագ դպրոցը։ 1993 թվականին Ջիմն ավարտել է Ջեյմս Մեդիսոնի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն[2]։
Ակոստան լրագրողի կարիերան սկսել է 1994 թվականին Վաշինգտոնում՝ WMAL ռադիոկայանում։ 1995-1998 թվականներին աշխատել է Նոքսվիլի WBIR-TV հեռուստաալիքում որպես լրագրող և հաղորդավար։ 1998 թվականին Ջիմը աշխատանքի է անցել Դալասի KTVT ալիքում, այնուհետև աշխատել է Չիկագոյում։ Երկու ալիքներն էլ մտել են CBS-ի կորպորացիայի կազմի մեջ։ 2003 թվականի փետրվարին սկսել է աշխատել որպես նորությունների թղթակից, զբաղվել է ԱՄՆ-ի և Կանադայի էներգահամակարգի վթարի, Կատրինա փոթորկի հետևանքների, քաղաքական գործիչ Ջոն Քերիի նախագահական արշավի լուսաբանմամբ։ 2004 թվականին Ակոստան աշխատել է Բաղդադում[2]։
2007 թվականին Ջիմը աշխատանքի է անցել CNN-ում։ 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ Ակոստան Ballot Bowl ծրագրի համահաղորդավարն էր։ 2009 թվականին Կուբա ուղևորությունների սահմանափակումները վերացնելուց հետո, նա ռեպորտաժ է արել Հավանայից՝ պատմելով սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների փոփոխությունների մասին։ 2012 թվականին Ջիմը որպես հաղորդավար թղթակից աշխատել է Միթ Ռոմնիի ընտրական քարոզարշավի լուսաբանման վրա[2]։
2018 թվականից Ակոստան աշխատել է որպես Սպիտակ տանը CNN-ի ավագ թղթակից։ Նա Դոնալդ Թրամփի հետևողական քննադատներից մեկն էր, վերջինս իր հերթին Ակոստային անվանել է «կեղծ նորությունների» հեղինակներից մեկը։ 2018 թվականի նոյեմբերին Սպիտակ տան վարչակազմը հայտարարել է լրագրողի հավատարմագրման գործունեության դադարեցման մասին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Acosta, Jim (2016 թ․ մարտի 20). «A reporter's personal journey to Cuba». cnn.com (անգլերեն). Cable News Network. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Jim Acosta». cnn.com (անգլերեն). Cable News Network. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Корреспондент CNN лишился пропуска в Белый дом после перепалки с Трампом». ria.ru (ռուսերեն). РИА Новости. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ակոստա» հոդվածին։ |
|